Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ

Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ
23.09.2025 | 14:22

Աննախադեպը դա էլ արեց: Իր էսօրվա հայտարարությունների համաձայն՝ Արցախում ծառայություն անցած իր սեփական որդուն դարձրեց օկուպանտ, զավթիչ, տեռորիստ, ով ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս փաստացի մասնակցել է ռազմական գործողությունների Ադրբեջանի դեմ: Ի տարբերություն 2020-ի արտադրության Փաշինյանի, 2025-ի արտադրության Փաշինյանը առերևույթ փաստում է, որ, դրա իրավունքը չունենալով, իր որդին փաստացի ռազմական հանցագործություն է կատարել: Հասկանու՞մ է, որ ոչ թե բառ առ բառ, այլ տառ առ տառ է կրկնում արդեն ալիևյան պրոպագանդայի թեզերը՝ նույնիսկ չխորանալով դրանց մեջ:

Տառացիորեն նույն բանի մեջ է մեղադրում Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական գործիչներին Ալիևը, ինչի մեջ էսօր Փաշինյանը առերևույթ մեղադրեց հազարավոր հայորդիների, այդ թվում՝ սեփական որդուն:

Էսօր, որ տուն գնաս, ասա տղայիդ, թե ինքը ով է, իսկ մյուս տղերքից՝ հեռու:

P.S. Լեգիտիմը…

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2365

Մեկնաբանություններ